Իրանի ավելի քան 700 նավեր նավարկության են դուրս եկել Պարսից ծոցում |1lurer.am|

1lurer.am: Հարյուրավոր ռազմանավեր ու մոտորանավակներ այսօր դուրս են եկել Պարսից ծոց: Ավելի քան 700 ծովային փոխադրամիջոցներ նավարկել են իրանական ռազմավարական նշանակության Ֆարսի կղզու շուրջը՝ փոխանցում է Tasnim լրատվական գործակալությունը:

Ռազմանավերը պատկանում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին: Գործողության հրամանատարի խոսքով՝ ռազմական ու քաղաքացիական նավերը Ֆարսի են ուղևորվել Բուշերի հարավարևմտյան ծովափերից:

Իրանի նախաձեռնությունը կապված է 2016-ին ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող նավերի կալանման հետ, որոնք խախտել էին ջրային տարածքային սահմանները: Կալանվելու հաջորդ օրը նավերն ու անձնակազմն ազատ էին արձակվել ներողություն խնդրելուց և այն բանից հետո, երբ ստուգումները ցույց էին տվել, որ ամերիկյան նավերը սահմանը միտումնավոր չէին խախտել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն