ԱՄՆ-ում Կապիտոլիումի գրոհից հետո ներքին ահաբեկչության մասին 25 գործ է հարուցվել |tert.am|

tert.am: ԱՄՆ իշխանությունները Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունների և Կապիտոլիումի շենքի գրոհի կապակցությամբ առնվազն 25 գործ են հարուցել: Այս մասին Twitter-ում հայտնել է դեմոկրատ կոնգրեսական Ջեյսոն Քրոուն, որը ներկայացրել է այդ հարցի շուրջ երկրի բանակի նախարար Ռայան Մաքքարթիի հետ քննարկման մանրամասները։

«Նախարար Մաքքարթին հայտարարել է, որ Կապիտոլիումի վրա հարձակման կապակցությամբ ներքին ահաբեկչության մասին առնվազն 25 գործ է հարուցվել։ Հայտնաբերվել է երկարափող հրազեն, մոլոտովի կոկտեյլներ, պայթուցիկ սարքեր»,-ասված է կոնգրեսականի հրապարակած հայտարարության մեջ:

Մաքքարթին նաև հայտնել է, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունում տեղյակ են «նորընտիր նախագահի երդմնակալության արարողության ժամանակ և դրա նախօրեին հնարավոր սպառնալիքների մասին, և անվտանգության միջոցառումների նախապատրաստումը համակարգելու համար աշխատում են դաշնային և տեղական իրավապահ մարմինների հետ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն