Հայաստանն Ադրբեջանի տարածքով երկաթուղային հաղորդակցություն կունենա ՌԴ-ի հետ․ Ալիև |shantnews.am|

shantnews.am: Հայաստանն Ադրբեջանի տարածքով երկաթուղային հաղորդակցություն կունենա ՌԴ-ի հետ։ Այս մասին, ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ, Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ավելի քան 30 տարի հետո Ադրբեջանը Հայաստանի տարածքով տրանսպորտային ենթակառուցվածքների միջոցով հաղորդակցություն կունենա Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի տարածքով երկաթուղային ելք կունենա դեպի Ռուսաստան, Իրան»,- ասել է Ալիևը:

Ալիևը նաև ասել է, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքով Ադրբեջանը ելք կունենա դեպի Թուրքիա։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով