Նավալնին Ռուսաստան է վերադառնում |tert.am|

tert.am: Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին հայտարարել է Ռուսաստան վերադառնալու մասին: Նրա խոսքով՝ ինքն ավարտել է վերականգնողական կուրսը և հունվարի 17-ին արդեն Մոսկվայում կլինի։

«Վերադառնալու կամ չվերադանալու խնդիր երբեք չի եղել։ Միանգամայն պարզ պատճառով՝ ես ինքս չեմ լքել Ռուսաստանը։ Ես Գերմանիայում վերակենդանացման բաժանմունքում եմ հայտնվել միայն այն պատճառով, որ ինձ փորձում էին սպանել»,- Instagram-ում հրապարակած տեսաուղերձում ասել է Նավալնին։

Նրա խոսքով՝ գրեթե ամբողջությամբ վերակագնել է առողջությունը և բուժումը կարող է շարունակել նաև Ռուսաստանում։

«Նախագահ Վլադիմիր Պուտինի ծառաները գործում են սովորականի պես՝ իմ դեմ նոր քրեական գործեր բացելով։ Բայց ինձ չի հետաքրքրում՝ ինչ են պատրաստվում անել ինձ հետ։ Ռուսաստանն իմ երկիրն է, Մոսկվան իմ քաղաքն է, և ես կարոտում եմ այն»,-տեսանյութին կից գրել է նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով