Pfizer-ը մեկ ամսով կրճատում է COVID-19-ի դեմ պատվաստանյութերի արտադրանքը |azatutyun.am|

azatutyun.am: Pfizer-ը մեկ ամսով կրկնակի կրճատում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրանքը՝ փետրվարի կեսից արտադրության ծավալները նոր թափով մի քանի անգամ ավելացնելու նպատակով։

Ընկերությունը մտադիր է մեկ տարվա ընթացքում թողարկել մինչև մեկ միլիարդ չափաբաժին պատվաստանյութ։

Մինչ այդ գերմանական իշխանությունները ափսոսանք են հայտնել հանկարծակի հետաձգման կապակցությամբ և հայտարարել, որ Եվրահանձնաժողովը պարզաբանումներ է պահանջում «հետագա մատակարարումների ժամկետների հարցով»։

Իրենց հերթին Դանիայի, Լատվիայի, Լիտվայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի և Էստոնիայի առողջապահության նախարարությունները համատեղ նամակ են հղել, որում BioNTech/Pfizer ընկերությունից պահանջել են հրապարակային պարզաբանումներ տալ արտադրանքի ծավալների հետ կապված խնդիրների կապակցությամբ և ժամանակին ապահովել մատակարարումները։

Pfizer-ը համարվում է հիմնական պատվաստանյութը, որը կիրառում են Միացյալ Նահանգներում և Եվրամիության երկրներում։ Մի քանի օր առաջ Եվրոպա է հասել նաև Moderna-ի դեղամիջոցը։ Երկու դեղորայքն էլ ունեն 95 տոկոս արդյունավետություն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն