2021-01-16-1b99f477-2cf1-4042-8e83-1c09bdd68920.jpeg

Ավարտվել է ժամկետային զինծառայողների ծնողների հանդիպումը վարչապետի հետ |1lurer.am|

1lurer.am: Այսօր ժամկետային զինծառայողների ծնողները հանդիպում ունեցան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ժամկետային զինծառայողների՝ հանդիպմանը մասնակցած ծնողներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վարչապետը իրենց ընդառաջել է, լսել իրենց բարձրացրած խնդիրները: 

«Եկանք համաձայնության վարչապետի հետ՝ ևս մեկ անգամ հանդիպելու մոտ ժամանակներս»,- ասաց ծնողը՝ նշելով, որ իրենց բարձրաձայնած հարցերի լուծման մասին հիմա դեռ վաղ է խոսել:  

«Մենք խոսել ենք ընդհանուր խնդիրներից»,- հավելեց նա:  

Նշենք, որ արդեն տևական ժամանակ է՝ ծնողները պարբերաբար ակցիաներ են իրականացնում, հանդիպում տարբեր պաշտոնյաների հետ և պահանջում, որ իրենց զինվորները վերադառնան Հայաստան: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն