Իրանը և Հայաստանը աշխատանքային խումբ կստեղծեն, որը կզբաղվի գազի առևտրի հարցերով | news.am

Հայաստանը և Իրանը աշխատանքային խումբ կստեղծեն, որը կզբաղվի գազի առևտրի հարցերով | news.am

news.amnews.am Իրանն ու Հայաստանը էներգետիկայի ոլորտի համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ կստեղծեն, որը կզբաղվի գազի առևտրի հարցերով, հայտնում է Mehr-ը:

Պայմանավորվածությունների ձեռքբերման մասին հայտարարվել է շաբաթ օրը Թեհրանում կայացած Իրանի նավթի նախարար Մոհսեն Պաքնեժադի և Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հանդիպումից հետո:

Իրանի նավթի նախարարի խոսքով՝ կողմերը քննարկել են հնարավոր էներգետիկ նախագծերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ առևտրի ընդլայնումը, տեխնիկական ու ինժեներական ծառայությունների արտահանումը, նավթավերամշակման գործարանների կառուցումը և Հայաստան նավթամթերքի մատակարարումները:

Պաքնեժադը նաև հայտարարել է, որ Թեհրանն ու Երևանը պայմանավորվել են համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ ստեղծել, որպեսզի երկկողմ բանակցությունների հաջորդ փուլի ընթացքում հնարավոր լինի գնահատել կոնկրետ արդյունքները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն