Եթե վստահ լինեին, որ «Իմ քայլից» ոչ ոք չի քվեարկելու իմ օգտին, Նիկոլ Փաշինյանը հանգիստ խղճով հրաժարական կտար. Էդմոն Մարուքյան |168.am|

168.am: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն, անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի՝ Sputnik Armenia-ի եթերում արած պնդմանը, թե իր տպավորությամբ՝ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները չեն ուզում արտահերթ ընտրություններ, քանի որ վստահ են, որ նոր ընտրությունների դեպքում կառավարող ուժ չեն ընտրվի և անգամ չեն ստանա այնքան մանդատ, որքան ունեն հիմա, հակադարձեց.

««Լուսավոր Հայաստան»-ը պատրաստ է ընտրությունների, և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը սպասում է վարչապետի հրաժարականին: Հայաստանում ընտրություններ կարող են տեղի ունենալ այն դեպքում, եթե վարչապետը հրաժարական տա, և խորհրդարանը ցրվի: Ինչպես տեսնում եք, առաջին նախապայմանը վարչապետի հրաժարականն է: Այսինքն՝ հենց նա հրաժարական տա, կսկսվի գործընթաց՝ արտահերթ ընտրությունների կազմակերպման: Եթե նա ցանկանում է արտահերթ ընտրություններ, ապա օր առաջ հրաժարական կտար, և կկազմակերպվեին արտահերթ ընտրություններ: Մենք պատրաստ ենք այդ ընտրություններին և սպասում ենք նրա հրաժարականին, որ մասնակցենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին»:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը պնդել էր, որ «Իմ քայլը» խմբակցությունում կան մարդիկ, որոնք կողմ կքվեարկեն, եթե «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Էդմոն Մարուքյանին վարչապետի թեկնածու առաջադրի: Լենա Նազարյանն իր հարցազրույցում բացառել էր դա: Էդմոն Մարուքյանը վստահ է՝ եթե «Իմ քայլում» վստահ լինեին, որ իրենց թիմից Մարուքյանի օգտին քվեարկողներ չեն լինի, ապա Նիկոլ Փաշինյանը արդեն հրաժարական տված կլիներ․

«Այն հանգամանքը, որ վարչապետը հրաժարական չի տալիս, որ կազմակերպվեն արտահերթ ընտրություններ, պայմանավորված է նրանով, որ իրենք գիտեն, որ ես առաջադրվելու եմ վարչապետի պաշտոնում, հետևաբար, եթե վստահ լինեն, որ ոչ ոք չի ընտրի ինձ վարչապետի պաշտոնում, ապա հանգիստ խղճով հրաժարական կտար, կցրեր խորհրդարանը և կգնար արտահերթ խորհրդարանական ընտրությունների:  Քանի որ չունի այդ վստահությունը, և տիկին Նազարյանը նույնպես չունի այդ վստահությունը, նրանք չեն գնում այդ ճանապարհով և չեն տալիս հրաժարական, որ ցրվի խորհրդարանը»:

Շարունակությունը՝ 168.am-ում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով