tert.am։ Հնդկաստանում նախատեսում են մոտ 300 000 մարդկանց պատվաստել շաբաթ օրը: Ինչպես հաղորդում է CNN-ը, երկրում մեկնարկող նախաձեռնությունը վարչապետ Նարենդրա Մոդին անվանել է աշխարհում ամենամեծ իմունիզացման գործընթացը:
Պաշտոնյաները պատրաստվում են «Covid-19»-ի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը կիրառել այսօր երկրի ավելի քան 3000 բնակավայրերում: Յուրաքանչյուր բնակավայրում շուրջ 100 մարդ կպատվաստվի:
Պատվաստման գործընթացն ավելի քան 1.3 մլրդ բնակչություն ունեցող երկրում տեղի կունենա մի քանի փուլով: Մոդիի խոսքով՝ առաջին փուլում նախ կպատվաստվեն բուժաշխատողները:
Հնդկաստանի կառավարությունը երկու պատվաստանյութ է հավանության արժանացրել՝ բրիտանական արտադրության AstraZeneca-ի պատվաստանյութն ու տեղական արտադրության Covaxin-ը:
Հնդկաստանը երկրորդն է աշխարհում կորոնավիրուսով վարակված բնակիչների թվով. այստեղ վարակակիր է ավելի քան 10.5 մլն մարդ: