G7-ի գագաթնաժողովն այս տարի կանցկացվի հունիսին` Մեծ Բրիտանիայի Կարբիս-Բեյ զբոսաշրջային քաղաքում |tert.am|

tert.am: Մեծ յոթնյակի՝ G7-ի հերթական գագաթնաժողովը կկայանա հունիսի 11-13-ին՝ Մեծ Բրիտանիայի Կարբիս-Բեյ զբոսաշրջային քաղաքում, որը Ատլանտյան ափամերձ Քորնուոլլ թերակղզում է գտնվում, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի քարտուղարության տարածած հայտարարությանը:

Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ճապոնիայի և ԵՄ-ի ղեկավարների հանդիպմանը հրավիրված են լինելու նաև Ավստրիայի, Հնդկաստանի և Հարավային Կորեայի ղեկավարները: 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով