1lurer.am: «Որոշումս կայացնելուց առաջ քննարկում եմ ունեցել և՛ քաղաքական թիմի հետ, և՛ խմբակցության ղեկավարի հետ: Կար ընդհանուր ըմբռնում իմ մոտիվների և այն պատճառաբանության շուրջ, որի համար կայացրել եմ որոշումս»,- հայտարարել է «Իմ քայլը» դաշինքի թիվ 12 տարածքային ցուցակով պատգամավոր դարձած Աննա Գրիգորյանը, որը մանդատը վերցնելուց հետո հայտարարել էր «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու մասին:
Անդրադառնալով 17 ընդդիմադիր կուսակցությունների հետ համագործակցությանը՝ նա հայտարարել է, որ անկուսակցական է, չի համագործակցել ու չի համագործակցելու որևէ կուսակցության հետ: «Ես չեմ սատարում այս պահին գործող որևէ քաղաքական ուժի, որևէ քաղաքական շարժման, առավել ևս երբ չեմ տեսնում հստակ զրույցներ ՀՀ ապագայի վերաբերյալ»,- ասել է նա՝ լրագրողների հետ ճեպազրույցում: