ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր ընդունել է «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիին: Այս մասին տեղեկանում ենք Ավինյանի ֆեյսբուքյան էջից։
«Քննարկել ենք Երևան քաղաքում 250 մեգավատտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը, ինչպես նաև նոր ներդրումների, իտալացի գործարարների մեծ խմբի՝ Հայաստան այցի մասով հնարավորություններն ու հեռանկարները»,- գրել է փոխվարչապետը: