Հոկեյի միջազգային ֆեդերացիան Բելառուսին զրկել է հոկեյի աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքից

Երեկ Հոկեյի միջազգային ֆեդերացիան հայտարարել է, որ զրկում է Մինսկին 2021թ․  հոկեյի աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքից։ Ֆեդերացիան այդ որոշումը բացատրել է անվտանգության հետ կապված խնդիրներով, որոնք, ըստ հայտարարության, իրենց վերահսկողությունից դուրս են։ Ի սկզբանե, առաջնությունը պետք է կայանար Բելառուսում և Լատվիայում 2021թ․ մայիսին ու հունիսին։ Այս մասին հայտնում է ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը։ 

Հիշեցնենք, որ նախքան դա մի շարք հովանավոր կազմակերպություններ, այդ թվում՝ Škoda, Nivea և Liqui Moly, հրաժարվել էին հովանավորել առաջությունը՝ հաշվի առնելով Բելառուսի իշխանությունների վերաբերմունքը ամիսներ տևող բողոքի ակցիաների մասնակիցներին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով