Խորհրդակցություն է տեղի ունեցել Ռուսաստանի և Հայաստանի փոխարտգործնախարարների միջև. ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am: Հունվարի 20-ին Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Իգոր Մորգուլովը խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի փոխարտգործնախարար Ավետ Ադոնցի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Քննարկվել են Եվրասիայի տարածաշրջանում անվտանգության ամրապնդման գործում երկու երկրների փոխգործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ ՇՀԿ-ի (Շանհայի համագործակցության կազմակերպություն) հետ ՀԱԿՊ-ի և ԱՊՀ-ի գործընկերային կապերի ամրապնդման, մայրցամաքում տնտեսական կապակցվածության զարգացման եղանակով՝ նախևառաջ Եվրասիական տնտեսական միության կառուցման և Չինաստանի՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում արվող ջանքերի համատեքստում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ մամուլի հաղորդագրության մեջ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն