Մինչ խորհրդարանը ԲԴԽ նոր անդամների է ընտրում, ընդդիմադիրները ակցիա են իրականացնում ԱԺ-ի դիմաց |armtimes.com|

armtimes.com: Խորհրդարանը արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին և փաստաբան Դավիթ Խաչատուրյանին ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրելու հարցն է։

Մինչ այդ ընդդիմության ներկայացուցիչները ակցիա են իրականացնում Ազգային ժողովի դիմաց՝ նշելով, որ դատական համակարգը միակ անկախ մարմինն է, և իշխանությունները այս քայլով մտադիր են դատական իշխանությանը զրկել անկախությունից։

Նրանց խոսքով՝ ավելի հրատապ խնդիրներ կան, ինչպես գերիների վերադարձի հարցը։ Ըստ նրանց՝ այդ խնդիրները լուծելուց հետո միայն կարելի է անցնել այլ հարցերի քննարկմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով