Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանն ընտրվեցին ԲԴԽ անդամի պաշտոնում|armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի փակ և գաղտնի քվեարկության արդյունքում` Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանն ընտրվեցին Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում: Այս մասին խորհրդարանի արտահերթ նիստում ասաց ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:

«Ըտրությանը մասնակցել է 89 պատգամավոր: Գագիկ Ջհանգիրյանի ընտրության քվեարկության ձայները բաշխվել են հետևյալ կերպ` 86 «կողմ» և 3 «դեմ»: Դավիթ Խաչատուրյանի ընտրության քվեարկության ձայները բաշխվել են հետևյալ կերպ` 85 «կողմ», 3 «դեմ» և 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր»,- ասաց Հովակիմյանը:

ԲԴԽ նոր անդամները երդմամբ ստանձնեցին իրենց լիազորությունները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով