Պատժամիջոցներն Իրանն ավելի ուժեղ են դարձրել. պաշտպանության նախարար |tert.am|

tert.am: Իրանի առաջընթացը կանգնեցնելու թշնամական փորձերը հակառակ արդյունք են տվել, քանի որ երկրի դեմ սահմանված պատժամիջոցներն օգնել են Իսլամական Հանրապետությանը զարգացնել իր ռազմարդյունաբերությունը: «Թանսիմ» գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին:

Հայրենական արտադրության «Յասին» ուսումնավարժական ինքնաթիռների արտադրությամբ զբաղվող գործարան կատարած այցի ժամանակ նախարարը նշել է, որ իրանական ռազմական արդյունաբերությունը, ինչպես օրինակ՝ օդուժի ստորաբաժանումներն ինքնուրույն են դարձել՝ պատժամիջոցների ճնշման տակ հայտնվելով:  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով