2021-01-25-2a1debe8-82fe-4d01-b9b2-4a391bccbfc9.jpeg

Ավելի քան 7000 արցախցի երեխաներ շարունակում են սովորել Հայաստանում․ Անդրեասյան |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի պարագայում կրթական խնդիրները ավելի բարդացան պատերազմական իրավիճակով, երբ մենք, բացի համավարակի պայմաններում կրթությունը շարունակելու խնդիրներից, որպես առաջնահերթություն ունեցանք Արցախի Հանրապետության երեխաների համար կրթության շարունակականության ապահովման հարցը: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: 

«Այսօր էլ մեր դպրոցներում ԱՀ ավելի քան 7 հազար երեխա ունենք, որոնք շարունակում են կրթվել մեզ մոտ: Իհարկե, մենք ունենք շարունակական փոփոխվող գործընթաց, երբ երեխաները վերադառնում են, և նրանց մեծ մասը՝ շուրջ 70 տոկոսը, վերադարձել է և սովորում է Արցախում»,- հավելեց Անդրեասյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն