Զարիֆը տարածաշրջանային այցը սկսել է Բաքվից |1lurer.am|

1lurer.am: Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը տարածաշրջան այցը սկսել է Բաքվից: Այսօր Զարիֆը նախ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, այնուհետև՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Հանդիպումներից մանրամասներ դեռ հայտնի չեն: Երեկ վայրէջքից հետո Զարիֆը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմի հետ նախատեսված բանակցությունների օրակարգում կքննարկվեն ղարաբաղյան խնդիրները և այլ հարցեր:

Իրանի արտաքին գործերի նախարարը Երևանում կլինի հունվարի 27-ին: Զարիֆը նաև կլինի Թբիլիսիում, Մոսկվայում, Անկարայում: Ավելի վաղ Իրանի գլխավոր դիվանագետը հայտնել էր, որ մտադիր է այցելել այն երկրներ, որոնք կօգնեն ղարաբաղյան ճգնաժամից դուրս գալ և տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատել:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով