«Գիտակցում եմ պատասխանատվության աստիճանը»․ Արմեն Ղուլարյանը նշանակվեց քաղաքաշինության կոմիտեի նախագահ |armtimes.com|

armtimes.com: ՀՀ կառավարության այսօրվա նիստում Արմեն Ղուլարյանը նշանակվեց քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում։

Ղուլարյանը շնորհակալություն հայտնեց վարչապետին եւ Կառավարության անդամներին վստահության համար. «Գիտակցում եմ պատասխանատվության աստիճանը։ Համոզված եմ, որ այս պատասխանատու ժամանակահատվածում՝ կոմիտեի աշխատակազմի, մասնագիտական հանրության, ինչպես նաեւ պետական համակարգի իմ գործընկերների աջակցությամբ կկարողանանք իրականացնել մեր կոմիտեի վրա դրված բոլոր պարտավորությունները եւ ծրագրերը։ Շնորհակալ եմ»։ 

Նշենք, որ մինչ այս Ղուլարյանը զբաղեցնում էր կոմիտեի նախագահի առաջին տեղակալի՝ նախագահի պարտականությունները կատարողի պաշտոնը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով