Ամերիկյան բժշկական կենտրոնի աշխատակիցներից մեկը միտումնավոր սառնարանից հեռացրել է Moderna պատվաստանյութի մոտ 500 չափաբաժին |1lurer.am|

1lurer.am: Ամերիկյան բժշկական կենտրոնի աշխատակիցներից մեկը, որը փչացրել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը, իրեն մեղավոր է ճանաչել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ԱՄՆ արդարադատության նախարարության կայքը:

Aurora Health Care բժշկական կենտրոնի աշխատակազմի աշխատակիցներից մեկը միտումնավոր սառնարանից հեռացրել է Moderna պատվաստանյութի մոտ 500 չափաբաժին և ամբողջ գիշեր թողել է դրսում: Հետագայում այդ կլինիկայի 57 հիվանդ ստացել է փչացած պատվաստանյութ:

Սթիվեն Բրանդենբուրգին այժմ սպառնում է 10 տարվա ազատազրկում: Հանցագործը խոստովանել է, որ թերահավատորեն է վերաբերվում պատվաստանյութերին ու հատկապես Moderna-ին: Իրավապահ մարմինների ներկայացուցիչների խոսքով՝ տղամարդը «դավադրության տեսության կողմնակից է», ըստ որի՝ պատվաստանյութը անվտանգ չէ մարդու համար և կարող է վնասել մարդու ԴՆԹ-ն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն