ԵՄ-ն ողջունել է ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջև Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցների պայմանագրի երկարացումը |factor.am|

factor.am: Եվրամիությունը ողջունել է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցների պայմանագրի (СНВ-3) երկարացումը, ինչը կարևոր ներդրում է միջազգային անվտանգության ոլորտում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԵՄ արտաքին գերատեսչության ներկայացուցիչ Փեթեր Ստանոն։

«Մենք ողջունում ենք ԱՄՆ ու Ռուսաստանի միջև СНВ-3-ի ժամկետները ևս 5 տարով երկարաձգելը։ Սա կարևորագույն ներդրում է միջազգային ու եվրոպական անվտանգության համար։ Պայմանագիրը սահմանափակում է ռազմավարական մրցակցությունն ու բարձրացնում է ռազմավարական կայունությունը միջուկային զենք ունեցող երկու խոշորագույն պետությունների միջև կանխատեսելիության բարձրացման ու փոխադարձ վստահության հաշվին»,- նշել է նա։

Ստանոն ընդգծել է, որ ԱՄՆ ու ՌԴ միջև երկխոսությունը կարևոր քայլ է հանդիսանում ապագա նոր պայմանագրի ու ռազմավարական կայունությունը պահպանելու համար սպառազինությունների վերահսկման հնարավոր նոր մեխանիզմների ստեղծման համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև