Բացասաբար եմ վերաբերվում Մակունցին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակելու մտադրությանը․ Արա Պապյան |factor.am|

factor.am: Բացասաբար եմ վերաբերվում Մակունցի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակելու մտադրությանը: Այս մասին «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի նախաձեռնած երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պապյանը։ «Լիլիթ Մակունցը այն թեկնածուն չէ, որը կկարողանա իրեն դրսևորել որպես դեսպան:

Ցանկացած մասնագիտություն որոշակի փորձառություն է պահանջում: Դիվանագիտության մեջ, ինչպես բանակում, աստիճանակարգ կա, պետք է մասնագետն աճի: Դիվանագիտությունը բարդ գործ է, այնքան նրբություններ ունի, որոնց միայն շփման, տարիների աշխատանքի դեպքում է հնարավոր տիրապետել: Նա փորձ չունի, միայն անգլերեն իմանալը քիչ է:

Մյուս կողմից՝ Մակունցն այն իշխանության ներկայացուցիչն է, որին Սփյուռքը մերժում է: Իսկ հայկական դեսպանատները առանց համայնքի աջակցության, համարենք, որ մի թևը կոտրված  թռչունի է նման… Ո՞վ պիտի Մակունցի հետ համագործակցի, եթե բոլոր կազմակերպություններն ու կուսակցություններն արդեն իսկ պահանջել են իրենց քաղաքական ուժի և թիմի ղեկավարի հրաժարականները»,- նշեց Պապյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով