Դատարանն օրինական է ճանաչել Ալեքսեյ Նավալնիի 30-օրյա կալանքը |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվայի շրջանային դատարանը օրինական է ճանաչել ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի 30-օրյա կալանքը։ Քաղաքական գործիչը կշարունակի կալանքի տակ մնալ «Մատրոսկայա տիշինա» բանտում։

Ալեքսեյ Նավալնին ձերբակալվել և կալանավորվել է հունվարի 17-ին Գերմանիայից Մոսկվա ժամանելուն պես։

Ռուսաստանյան իրավապահները պնդում են, որ արտերկրում գտնվելու ընթացքում Նավալնին խախտել է նախկինում ուժի մեջ մտած դատավճռով սահմանված փորձաշրջանի պահանջները։ Դրանից ելնելով ծառայությունը դիմել էր դատարան՝ խնդրելով Ալեքսեյ Նավալնիի դեմ կայացված պայմանական դատավճիռը փոխարինել երկարամյա ազատազրկմամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով