Զարիֆը Վրաստանում հանդիպել է վարչապետի և նախագահի հետ |1lurer.am|

1lurer.am: Հինգշաբթի Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Վրաստան կատարած այցի ընթացքում հանդիպել է վարչապետ Գիորգի Գախարիայի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանի հետ կապված խնդիրները: Այդ մասին հաղորդում է Pars Today-ը: 

Իրանի արտգործնախարարը վրացի պաշտոնյաների հետ իր խորհրդակցությունների վերաբերյալ նշել է, որ Իրանն ու Վրաստանը երկար տարիների հարաբերություններ ունեն, և Վրաստանի հետ տարանցման ոլորտում համագործակցության դաշտը շատ լայն է: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով