2021-01-30-35d7abcc-95f2-45e0-858f-78730e9b3207.jpeg

Վահան Բադասյանը կալանավորվել է |1lurer.am|

1lurer.am: Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը կալանավորվել է: Որոշումը կեսգիշերին հրապարակել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ բավարարելով ԱԱԾ քննիչի միջնորդությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը ձերբակալվել է, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրան կալանավորելու համար: 

Բադասյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ: Այս մասին հայտնել է նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն