Ալեքսեյ Նավալնիի մամուլի քարտուղարը ձերբակալվել է |tert.am|

tert.am: Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մամուլի քարտուզար Կիռա Յարմիշը ձերբակալվել է՝ հունվարի 23֊ի չարտոնված հանրահավաքին մասնակցելիս հակահամաճարակային անվտանգության կանոնները չպահպանելու դրվագով, հաղորդում է РИА Новости-ն։

Ավելի վաղ Մոսկվայի Սավելովյան դատարանը Յարմիշին 9 օրով կալանավորել էր նույն հանրահավաքին մասնակցելու համար։ Նրա նկատմամբ կիրառված վարչական կալանքի ժամկետը սպառվել է հունվարի 30֊ի երեկոյան, և նրան պետք է ազատ արձակեին։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով