ԱՀԿ-ն հայտարարել է կորոնավիրուսային համավարակի նահանջի մասին |tert.am|

tert.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է կորոնավիրուսային համավարակի նահանջի մասին, միևնույն ժամանակ շեշտել կանխարգելման միջոցառումները շարունակելու անհրաժեշտությունը: Այս մասին ԱՀԿ-ի ճեպազրույցի ընթացքում հայտնել է կազմակերպության փորձագետ Մարիա վան Կերխովենը, հաղորդվում է կազմակերպության թվիթերյան էջում:

Այս հարցում մեծ դեր են խաղացել համավարակի տարածման դեմ պայքարին ուղղված տարբեր երկրների ջանքերը, որոնց ընթացքում իրազեկվել է հասարակությունը, վերապատրաստվել են բուժաշխատողները, ձեռնարկվել են պատվաստումների արշավներ:

«Մենք իսկապես տեսնում ենք օրական հայտնաբերված վարակակիրների թվի անկում, և սա իսկապես լավ նորություն է: Դա պայմանավորված է մի շարք գործոններով և առաջին հերթին այն միջոցներով, որոնք երկրներն օգտագործում են վիրուսի փոխանցման շղթաներն ընդհատելու և այլ մարդկանց վարակը կանխելու համար», – ասել է փորձագետը:

Ըստ ԱՀԿ-ի ՝ աշխարհում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 104.3 միլիոնը, որից 2.2 միլիոնը մահացել է: Օրական հայտնաբերված վարակակիրների թվի վերջին նվազումը սկսվել է հունվարի առաջին կեսին:

Շարունակությունը՝ tert.am-ում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն