Լուվրին ու Վերսալին սնանկություն է սպառնում, իսկ Ֆրանսիայի իշխանությունները չեն բացառում երկրում երրորդ կարանտինի հայտարարումը |hetq.am|

hetq.am: Ֆրանսիական թանգարանները, որոնք կորոնավիրուսի համավարակի պատճառով վերջին մի քանի ամիսներին փակ են, գտնվում են սնանկացման եզրին։ Այդ մասին հայտարարել է Լուվրի և Դեկորատիվ արվեստի ազգային դպրոցի կառավարիչ Ֆրեդերիկ Ժուսեն։ «Թե մեծ, թե փոքր թանգարանները գրեթե կործանվել են։ Եթե որոշ թվեր բերենք, ապա կարելի է ասել, որ Լուվրը ամսական կորցնում է 10 միլիոն եվրո, իսկ Վերսալը նախորդ տարի կորցրել է 70 միլիոն եվրո»,- BFMTV հեռուստաընկերությանը հայտարարել է Ժուսեն։

Զուգահեռաբար, Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեկսը հայտարարել է, որ Ֆրանսիայում կարող է հայտարարվել երրորդ կարանտին, եթե կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը վատթարանա։ «Որևէ մեկը չի կարող վստահ լինել, որ մենք կկարողանանք հաղթահարել համավարակը՝ առանց նոր կարանտինային ռեժիմի ներդրման։ Ակնհայտ է, որ վերջին շաբաթներին Ֆրանսիայում կորոնավիրուսի ցուցանիշները նվազել են։ Դրան հնարավոր է եղել հասնել շնորհիվ այն միջոցների, որոնք իշխանությունները կիրառել են մի քանի շաբաթվա ընթացքում»,- նշել է Կաստեկսը՝ հավելելով, որ նոր կարանտինը կարող է մտցվել իրավիճակի վատթարացման պարագայում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով