Դեսպանը իրանցի տնտեսվարողների հետ քննարկել է Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները |1lurer.am|

<as1lurer.am: ide class=”content-wrapper__left fl”>

Փետրվարի 7-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը Թեհրանի միջազգային ցուցահանդեսների կենտրոնում մասնակցել է Iran Plast-2021 14-րդ ցուցահանդեսի բացման արարողությանը:
 
Միջոցառմանը ներկա էին նաև Իրանում հավատարմագրված այլ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: Ելույթով հանդես է եկել ԻԻՀ նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն:
 
Բացման արարողությունից հետո ՀՀ դեսպանը և նրան ուղեկցող դիվանագիտական անձնակազմը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով և ծանոթացել պլաստմասսայի և կաուչուկի արդյունաբերության մեջ օգտագործվող առանձին արտադրատեսակների, օժանդակ նյութերին և ծառայություններին:
 
Իրանցի տնտեսվարողների հետ քննարկվել են Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով