2021-02-08-df59bc18-c78a-4ec3-9617-11927a2a7f6d.jpg

Արցախի ԱԽ-ն քննարկել է անվտանգության և ԱՀ վերահսկողությունից դուրս մնացած շրջանների խնդիրները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ փետրվարի 8-ին նիստ է գումարել Անվտանգության խորհուրդը՝ ընդլայնված կազմով:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, օրակարգում ներառված հարցերը վերաբերում էին հետպատերազմյան իրողություններին՝ Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման հարցերից մինչև Արցախի իշխանության վերահսկողությունից դուրս մնացած շրջանների և դրանց բնակիչների խնդիրներ:

Զեկուցումներով հանդես են եկել Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:

Անվտանգության խորհուրդը զեկուցումների հիման վրա լրացուցիչ քննարկումներ կծավալի և առաջարկություններով կդիմի գործադիր և օրենսդիր իշխանության մարմիններին:

Նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ այսուհետ Անվտանգության խորհուրդը նիստեր է հրավիրելու ավելի հաճախակի՝ ըստ նախօրոք հայտնի օրակարգի, իսկ հրատապ հարցերի դեպքում՝ ըստ անհրաժեշտության:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն