Վլադիմիր Պուտինն անձամբ է զբաղվում հայ գերիների վերադարձի հարցով. Կոպիրկին |shantnews.am|

shantnews.am: Հայ ռազմագերիների հարցը առաջնայիններից մեկն է այն խնդիրների համալիրում, որոնք լուծվում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրագործման շրջանակներում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, հաղորդում է Sputnik-ը։

«Ես չեմ չափազանցնում, երբ ասում եմ, որ սա իսկապես առաջնային հարցերից մեկն է, որով զբաղվում են անձամբ մեր նախագահը, մեր արտգործնախարարը և պաշտպանության նախարարը»,- ասել է Կոպիրկինը։

ՌԴ դեսպանը նշել է, որ հարցը չի լուծվում այնքան արագ, որքան ցանկալի կլիներ, սակայն այդ ուղղությամբ գործադրվում են առավելագույն ջանքերը։ Կոպիրկինը նաև վստահություն է հայտնել, որ խնդիրն, ի վերջո, կլուծվի։

Բաքուն պաշտոնապես հաստատել է 57 հայ ռազմագերիների մասին տեղեկատվությունը, մինչդեռ հայկական կողմը հայտնում է Ադրբեջանում գերի պահվող ավելի քան 120 ռազմագերիների և քաղաքացիական անձանց մասին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով