Իսրայելի վարչապետը երկրորդ անգամ է դատարան ներկայացել իր դեմ հարուցված կոռուպցիոն գործի շրջանակներում |tert.am|

tert.am: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այսօր Երուսաղեմում ներկայացել է դատարան, որտեղ հայտարարել է, որ մեղավոր չէ կաշառք վերցնելու մասին և խարդախության և լիազորությունների չարաշահման մասին այլ գործերով:

Ինչպես հայտնում է CNN-ը, երկուշաբթի կայացած դատալսումները երկրորդն էին Նեթանյահուի մասնակցությամբ: Նրա դեմ կոռուպցիոն գործով դատավարությունը մեկնարկել էր անցյալ տարվա մայիսին:

Վերջինս ներկայացրել է իր անունից դատապաշտպանների կազմած գրավոր արձանագրությունը, որով հայտնում է, որ իրեն մեղավոր չի ճանաչում: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով