Բլինկենը հայտարարել Է, որ ԱՄՆ-ն Նավալնիի հետ կապված իրադրության պատճառով պատրաստվում է ՌԴ-ի նկատմամբ «պատշաճ միջոցներ» ձեռնարկել |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ռուս ընդդիամադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրադրության պատճառով պատրաստվում է ՌԴ-ի նկատմամբ «պատշաճ միջոցներ» ձեռնարկել, CNN-ի եթերում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

Հեռուստատեսության լրագրողը պետքարտուղարից հետաքրքրվել է, թե Բայդենի վարչակազմը ինչ միջոցներ է պատրաստվում ձեռնարկել Ռուսաստանի նկատմամբ։ Բլինկենի խոսքով՝ ԱՄՆ-ն «խորհրդակցություններ է անցկացնում և սերտ համագործակցության մեջ է այլ երկրների հետ, որոնք մտահոգություն ունեն Նավալնիի հետ կապված իրադրության պատճառով»։

Բլինկենը, մասնավորապես, անդրադարձել է անցյալ տարվա ամռանը Նավալնիի ենթադրյալ թունավորման հետ կապված միջադեպին:

«Դա Ռուսաստանի կողմից քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիայի և այլ պարտավորությունների խախտում է, որը ենթադրում է պատժամիջոցների սահմանում»,- հավելել է Բլինկենը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով