2021-02-09-7eca1622-5d28-4d04-8c1d-48ab1ccb991c.jpg

Մարտակերտի և Ասկերանի բնակավայրերում վտանգավոր զինամթերք է վնասազերծվելու

Արցախի Մարտակերտ քաղաքում և  Մարտակերտի շրջանի Վարնկաթաղ, Մոխրաթաղ, Ճանկաթաղ համայնքներում ու հարակից բնակավայրերում փետրվարի 9-ին սակրավորական ջոկատներն ինժեներահետախուզական, միաժամանակ զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում: Այս մասին տեղեկացրին Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամը պայթեցման աշխատանքներ է նախատեսում  Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքներում, Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում: Լրացուցիչ տեղեկությունների համար գործում է  911 հեռախոսահամարը»,-հայտնում են ծառայությունից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն