Պավլիկ Մանուկյանի հայտարարության առնչությամբ ՔԿ-ում քրգործ է հարուցվել |factor.am|

factor.am: Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել Պավլիկ Մանուկյանի հայտարարության հետ կապված: Այս մասին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։  Քրեական գործը հարուցվել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու հոդվածով։

Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանը երեկ Գլխավոր դատախազության շենքի առջև մասնակցում էր բողոքի ակցիայի՝ ի պաշտպանություն կալանքի տակ գտնվող Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Բադասյանի, որի ընթացքում հայտարարել է, թե Բադասյանը ազգի հերոս է, իսկ ինչ վերաբերում է վարչապետին վերացնելու մասին նրա հայտարարությանը, ապա ինքն էլ է վերացնելու, և իրենց պես հազարները կան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն