Իրանը սկսել է մետաղական ուրան արտադրել |azatutyun.am|

azatutyun.am: Իրանը սկսել է մետաղական ուրանի արտադրությունը, այս մասին Associated Press-ին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին։

Մետաղական ուրանի արտադրությունը, որն օգտագործվում է ատոմային ռումբի համար, արգելված է 2015 թվականի միջուկային գործարքով։ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Իրանի միջև ստորագրված այդ փաստաթուղթը սահմանափակում է Թեհրանի միջուկային ծրագիրը, ինչպես նաև սպառազինության առքուվաճառքը՝ Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների թուլացման դիմաց։

2018 թվականին Վաշինգտոնը միակողմանի խզել է պայմանագիրը՝ հարուցելով գործարքի մյուս մասնակիցների քննադատությունը։ Թեհրանը ի պատասխան հայտարարել է իր պարտավորությունները փուլ առ փուլ կրճատելու մասին։

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստակամություն է հայտնել քննարկել գործարքին Վաշինգտոնի անդամակցությունը վերականգնելու հնարավորությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով