Իրանը չի պաշտպանել արցախյան հակամարտության ոչ մի կողմի. Իրանի ԶՈՒ հրամանատար |1lurer.am|

1lurer.am: Այն  ժամանակ, երբ Ադրբեջանը փորձում է սեպ խրել հայ-իրանական հարաբերություններում՝ պնդելով, որ Իրանն Արցախյան պատերազմում պաշտպանել է Ադրբեջանին, Իրանի ցամաքային ուժերի հրամանատար Ամիր Հեյդարին հակառակն է հայտարարել: Այս մասին տեղեկացնում է Инфотека24-ը:

«Ղարաբաղյան հակամարտությունում մենք որևէ կողմի չենք պաշտպանել և նույնիսկ առաջարկում ենք, բացի պատերազմից, այլ ուղի ընտրել՝ տարաձայնությունները հարթելու համար: Սակայն մեր կարմիր գիծն այն է, որ մենք թույլ չենք տա տարածաշրջանում որևէ փոփոխություն պաշտոնական և միջազգային աշխարհագրությունում»,- նշել է Ամիր Հեյդարին:

Գեներալն ընդգծել է, որ պաշտպանելով Իրանի հետ նշված երկու երկրների ընդհանուր սահմանները՝ Իրանի զինված ուժերը գտնվում են հիշատակված սահմանների մոտ և սահմանների այն կողմից հետևում են իրադարձությունների զարգացմանը:

Նա ընդգծել է, որ այս պահին Իրանի սահմաններին ոչինչ չի սպառնում, և բոլոր նրանք, ովքեր հակառակն են պնդում, պետք է իմանան, որ Իրանի զինված ուժերն ի զորու են դիմակայելու ցանկացած թշնամական ուժի:  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով