Բայդենը չեղարկել է Թրամփի որոշումը, որը թույլ էր տալիս պետական բյուջեից ֆինանսավորել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման աշխատանքները |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չեղարկել է նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից արտակարգ իրավիճակ սահմանելու վերաբերյալ որոշումը Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու ֆինանսավորումն իրականացնելու վերաբերյալ, հաղորդում է РБК-ն:

«Ես հստակեցրել եմ, որ երկրի հարավում արտակարգ իրավիճակի սահմանումն անհիմն է եղել: Հայտարարել եմ նաև, որ իմ ղեկավարած վարչակարգի քաղաքականությունը միտված է լինելու նրան, որ ամերիկացի հարկատուների վճարած գումարները չծախսվեն սահմանային պատ կառուցելու համար»,- հայտնել է Բայդենը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով