Շուտով կսկսվի «Ինժեներական քաղաքի» կառուցումը. փոխվարչապետը մանրամասներ է հայտնել ծրագրի ընթացքից

«Ինժեներական քաղաքի» հատակագիծն արդեն հաստատվել է, շուտով կհայտարարվի նաև շինարարական ընկերության մրցույթը և կսկսվի քաղաքի կառուցումը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Ինժեներական քաղաքի» ծրագիրը մտել է ակտիվ փուլ: Այն Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ իրականացվող «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի շրջանակում ֆինանսավորվող նախագծերից է:

Հայաստանում ապագայի քաղաքի հատակագիծն արդեն հաստատվել է, շուտով կհայտարարվի նաև շինարարական ընկերության մրցույթը և կսկսվի քաղաքի կառուցումը»,- գրել է Ավինյանը:

Փոխվարչապետը հավելել է, որ «Ինժեներական քաղաքը» բաղկացած է լինելու 22 ինժեներական ընկերությունների շինություններից, լաբորատորիայից, ավտոկայանատեղիից, այգուց և ինժեներական ենթակառույցներից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով