Քննարկվել են Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հնարավորությունները

Փետրվարի 11-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է արտահանումներով  զբաղվող իրանական «Exe Start Out» ընկերության կառավարիչների խորհրդի նախագահ Համիդ Ռեզա Բոնյադիին, ընկերության տնօրեն Հաջար Սաիդինեժադին և ընկերության այլ պատասխանատուների։

Այս մասին գրված է դեսպանության ֆեյսբուքյան էջում:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների ներկա վիճակին, զարգացման հնարավորություններին և «Exe Start Out» ընկերության կողմից Հայաստանում  ներկայացուցչության հիմնադրմանը վերաբերող հարցեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել «Exe Start Out» ընկերության ներկայացուցիչների այցը Հայաստան՝ տեղում տնտեսական ծրագերի քննարկման նպատակով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով