ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում COVID-19-ով հիվանդացության նվազման մասին|armenpress.am|

armenpress.am: Հինգ շաբաթ անընդմեջ աշխարհում COVID-19ով հիվանդացությունը նվազում է: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

«Արդեն հինգերորդ շաբաթն է, որ ամբողջ աշխարհում COVID-19 դեպքերի մասին հաղորդումները նվազում են»,-նշել է նա:

Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի խոսքով՝ հինգ շաբաթում շաբաթական գրանցվող նոր վարակների թիվը գրեթե կրկնակի կրճատվել է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով