Ի տարբերություն Ռուսաստանի՝ ԵՄ-ն և ԱՄՆ-ն հարաբերությունների կարգավորման հարցում շահագրգռվածություն չեն դրսևորում․ Կրեմլ |tert.am|

tert.am: Ռուսաստանը շահագրգռված է կարգավորել ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերություները, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ ռուսական կողմը շատ բան է անում դրա համար, բայց փոխադարձ պատասխան չի տեսնում, փոխանցում է ria.ru-ն։

«Ռուսաստանը և՛ ԱՄՆ-ի, և՛ Եվրամիության հետ լավ հարաբերությունների հաստատման հարցում եղել և մնում է շահագրգռված։ Մենք շատ բան ենք անում դրա համար, փորձում ենք մեր զրուցակիցներին հորդորել, որ հարաբերությունների կարգավորման կամք դրսևորեն։ Մեզ մոտ միշտ չէ, որ դա ստացվում է, և մենք միշտ չէ, որ փոխադարձ շահագրգռվածություն ենք տեսնում։ Ավելի ճիշտ՝ վերջին շրջանում առհասարակ չենք տեսնում»,- լրագրողներին ասել է Պեսկովը:

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել էր, որ Ռուսաստանի հարաբերությունները ԵՄ-ի հետ «պատառոտված են մանր կտորներով»։

Լավրովն ընդգծել է, որ Մոսկվայի և Բրյուսելի միջև փոխգործակցության շատ մեխանիզմներ ոչնչացվել են, այդ թվում` Գործընկերության և համագործակցության խորհուրդը, որի շրջանակներում Ռուսաստանի արտգործնախարարը և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչը վերանայում էին հարաբերությունների ամբողջ շրջանակը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն