«Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքից հետո ընդդիմության կողմնակիցներն անհնազանդության ակցիաներ են իրականացնում Երևանի փողոցներում: Մայրաքաղաքի մի քանի կենտրոնական փողոցներ փակ են:
Գրիգոր Լուսավորիչ փողոցով երթ անող քաղաքացիներն այս պահին փակում են Արշակունյաց պողոտա եւ Տիգրան Մեծի փողոց գնացող հատվածը։
Երկու խումբ էլ քայլերթ է իրականացնում Սայաթ-Նովայի պողոտայով եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցով։ Սայաթ-Նովա պողոտայում երթն առաջնորդում է Արթուր Վանեցյանը։
Քաղաքացիները վանկարկում են «Առանց Նիկոլ Հայաստան», «Նիկո՛լ, դավաճան»։