Իրանի օդուժը գաղտնազերծել է «Բահման» նորագույն ռադարային համակարգը |tert.am|

tert.am: Իրանի օդուժը շաբաթ ներկայացրել է հայրենական արտադրության երկու նորագույն սարքավորում՝ «Բահրան» անունն ստացած ռադարային համակարգը և «Նեժաթ» շարժական աշխատասենյակը:

««Բահրան» ռադարային համակարգի յուրահատկություններից մեկն այն է, որ այն պասիվ է, ինչը թույլ է տալիս թշնամական օդանավերն ու անօդաչուները նկատել և որսալ առանց չափազանց մոտենալու»,- «Մեհր» գործակալության փոխանցմամբ, այս մասին ասել է իրանցի օդային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ալիռեզա Սաբահիֆարդին:

«Նաժաթ» շարժական համալիրը նախատեսված է ճգնաժամային իրավիճակներում գործարկելու համար, ինչպես օրինակ ջրհեղեղի, երկրաշարժի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով