tert.am: ԱՄՆ-ում եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով զոհերի թիվը հասել է 58-ի, հաղորդում է The New York Times-ը:
Հաղորդվում է, որ զոհերի թիվը կարող է ավելի մեծ լինել:
Տեքսաս նահանգում բնակիչների մեծամասնությունը մնացել էր առանց էլեկտրամատակարարման, որն արդեն վերականգնվել է, սակայն շատ տներում ջրամատակարարման խողովակները վնասվել են: