Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի ԱԱԾ տնօրեն

armenpress.am: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 22-ին ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց՝ Աշոտ Մելսիկի Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն, իսկ Արարատ Միքայելի Մելքումյանը՝ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով