«Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը պետք է պահպանվի. Մարուքյանը հրապարակել է ALDE-ի նախագահի պատասխան նամակը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրառում է արել Ֆեյսբուքում՝ հայտնելով, որ քիչ առաջ ստացել է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի (ALDE – Եվրոպական խորհրդարանի, Renew Europe – խումբ)» կուսակցության նախագահ Հանս վան Բաալենի պատասխանն իր նամակին՝ կապված հայ գերիների վերադարձման հետ։

«Պարոն Բաալենը գրում է, որ հետևում է գործընթացին և գտնում, որ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը պետք է պահպանվի՝ կոչ անելով արձակել գերիներին, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ տուն։
 
Նա նաև գտնում է, որ տարածաշրջանում խաղաղության երկխոսությունը պետք է վերսկսվի, ու աջակցություն հայտնում խաղաղություն բերող միջազգային առաքելությունների իրականացմանը՝ կոչ անելով տարածաշրջանի հարևան ուժերին ձեռնպահ մնալ այնպիսի ներգրավումից, որը կարող է բերել բռնության հետագա էսկալացիայի»,- գրել է Մարուքյանը:

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն