Երեկոյան, ժամը 18 . 20-ին Արամ Մանուկյանի արձանի մերձակայքից մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի բողոքի ակցիան: Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ չեղարկել են քայլերթը դեպի դատախազություն, փոխարենը կգնան ԱԱԾ և Ոստիկանություն և իրենց բողոքի ակցիաները կիրականացնեն այնտեղ:
Հասնելով ոստիկանության շենքի մոտ, երթի մասնակիցները ծաղիկներ են դրել Արամ Մանուկյանի կիսանդրու առաջ: Այնուհետև ցուցարարները շրջափակել են ոստիկանության շենքը և 15 րոպե ժամանակ են տվել, որ ներկայանա ոստիկանապետը:
Ոստիկանապետ Վահե Ղազարյանը ցուցարարներին տեղեկացրել է, որ կհանդիպի նրանց հետ, սակայն ոչ այսօր, և ոչ այստեղ: Դրանից հետո երթի մասնակիցները շարժվել են դեպի ԱԱԾ շենք, այնուհետև երթ իրականացրել մայրաքաղաքի փողոցներով։