Վահագն Չախալյանի խափանման միջոցի հարցն ուղարկվեց առաջին ատյանի դատարան՝ նոր քննության |hetq.am|

hetq.am: Կառավարության շենքը զավթելու գործով մեղադրյալ, քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի  խափանման միջոցի հարցը նորից կքննվի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում: Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, մասնակի բավարարեց դատախազության բողոքը, բեկանվեց Չախալյանին չկալանավորելու որոշումն ու գործն ուղարկվեց  առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Այս մասին ասաց Չախալյանի պաշտպան Միքայել Շխիմյանը:

Հունվարի 28-ին քաղաքացիները Երևանի Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա են իրականացրել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Կառավարության շենքի մոտ, որտեղ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության ու քաղաքացիների միջև, մի խումբ անձինք փորձել են մուտք գործել շենք։ Այս դեպքից հետո երկու տասնյակից ավելի քաղաքացի է բերման ենթարկվել, որոնց թվում՝ Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Իսրայել Հակոբկոխյանը, Տիգրան Չոբանյանը և Վահագն Չախալյանը։

Վերջիններիս մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ շենք-շինություններ զավթելու փորձ կատարելու մեղադրանք է առաջադրվել և կալանավորման միջնորդություններ ներկայացվել դատարան, որոնք, մերժվել են։ Այս որոշումները դատախազությունը բողոքարկել է Վերաքննիչ դատարան։

Ավելին՝ hetq.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն